11:09  ,  1 հուլիսի, 2024

Տոնի Կրոսը՝ «Ռեալին»․ Միշտ կլինեմ ձեզնից մեկը, հավերժ շնորհակալ եմ

Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը Մադրիդի «Ռեալում» վերջին օրվա կապակցությամբ գրառում է արել սոցիալական ցանցերում։ Հունիսի 30-ին ավարտվել է նրա պայմանագիրը։

«Իմ վերջին օրը «Ռեալի» խաղացողի կարգավիճակում։ Տարօրինակ եմ ինձ զգում, բայց ես միշտ կլինեմ ձեզնից մեկը։ Հավերժ շնորհակալ եմ»,- գրել է Տոնի Կրոսը։

Եվրո-2024-ից հետո Տոնի Կրոսը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում