15:05  ,  1 հուլիսի, 2024

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել Ջամալ Մուսիալային

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալային, հաղորդում է Fichajes-ը։

Արքայական ակումբը Մուսիալայի տրանսֆերը կնախաձեռնի 2025թ․ ամռանը։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։

Անցած ակումբային մրցաշրջանում Մուսիալան մասնակցել է 38 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս