12:02  ,  1 հուլիսի, 2024

Արսեն Վենգեր․ Անգլիայի հավաքականը շատ դանդաղ էր խաղում եւ շատ կանխատեսելի

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի հավաքականի խաղը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը լրացուցիչ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Սլովակիայի հավաքականի նկատմամբ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի եւ «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի գոլերի շնորհիվ։

«Անգլիայի հավաքականը շատ դանդաղ էր խաղում եւ շատ կանխատեսելի։ Ֆուտբոլիստները շատ հեռու են իրարից, չեն կարողանում միավորվել։ Նրանք հաղթեցին առանձին անհատականությունների շնորհիվ, մարտավարության հաղթանակ չէր»,- Վենգերի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

Քառորդ եզրափակիչում Անգլիան հուլիսի 6-ին կմրցի Շվեյցարիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում