15:55 28 հունիսի, 2024Տեղի ունեցավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի վիճակահանությունը։ Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը առաջին շրջանում կմրցի աշխարհի 99-րդ ռակետ, ռուսաստանցի Ասլան Կարացեւի հետ։
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները կխաղա աշխարհի 95-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանի հետ։
Կանանց մենախաղում աշխարհի 81-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մեկնարկում հուլիսի 1-ին կմրցի աշխարհի 44-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ։
Աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի մրցակիցն առաջին շրջանում կլինի աշխարհի 48-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.