Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» հետ կանցկացնի հուլիսի 11-ին Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
«Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում «Նոան» կմցրի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում