21:15  ,  26 հունիսի, 2024

Դամյան Շիշկովսկին հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Դամյան Շիշկովսկիի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ լուծվել է, և ֆուտբոլիստը հեռացել է երեւանյան թիմից, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Շիշկովակին «Արարատ-Արմենիային» էր միացել 2024թ․ հունվարին։ Այս ընթացքում ֆուտբոլիստը թիմի դարպասը պաշտպանել է 9 խաղում։

Դամիան Շիշկովսկին մակեդոնական «Ռաբոտնիչկիի» սան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև բելգիական «Գենտ», ֆիննական «Լահտի», ՌոՊՍ ակումբներում։ Նրա նախորդ թիմը կիպրական «Դոքսան» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում