13:10  ,  29 հունիսի, 2024

Անդրեյ Լունինը չի երկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Ուկրաինայի հավաքականի 25-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինը որոշել է չերկարաձգել պայմանագիրը Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է իսպանական Marca-ն։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Արքայական ակումբը պատրաստ է Անդրեյ Լունինին թիմում պահել մինչեւ պայմանագրի ավարտը եւ տրամադրել ազատ գործակալի կարգավիճակ, սակայն դարպասապահը մշտական պրակտիկա ունենալու նպատակով ցանկանում է արդեն այս ամռանը փոխել ակումբը։

Անցած մրցաշրջանում Լունինը ակումբային մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, 12 մրցախաղում գոլ բաց չի թողել։  

Transfermarkt-ը Լունիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում