12:11  ,  29 հունիսի, 2024

Վինիսիուս Ժունիոր. Մրցավարները միշտ տրամադրված են Բրազիլիայի դեմ

ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթին մասնակցող Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դժգոհել է խաղադաշտերի որակից եւ մրցավարությունից։

«Ամերիկայի գավաթը միշտ բարդ է խաղադաշտերի որակի եւ մրցավարության պատճառով։ Մրցավարները միշտ տրամադրված են Բրազիլիայի դեմ։ Բայց մենք պետք է լինենք տոկուն։ Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի վերաբերմունը մեր նկատմամբ ոչ մի բացատրություն չունի»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Խմբային փուլի երկրորդ տուրում Բրազիլիան 4:1 հաշվով հաղթել է Պարագվային եւ 4 միավորով երկրորդն է D խմբում։ Երկու գոլի հեղինակ դարձած Վինիսիուսը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Առաջին տուրում բրազիլացիները 0:0 հաշվով էին խաղացել Կոստա Ռիկայի հետ։ Կոլումբիան երկու հաղթանակից հետո արդեն ապահովել է տեղը քառորդ եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում