10:09  ,  29 հունիսի, 2024

Եվրո-2024. 1/8 եզրափակիչի մասնակից ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի մասնակից ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում են Մադրիդի «Ռեալի» խաղացողներ, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Տասնյակում են նաեւ Անգլիայի հավաքականի խաղացողներ, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն ու Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական, Գերմանիայի հավաքականի խաղացողներ, «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն ու «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, Անգլիայի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը, Իսպանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, Ֆրանսիայի հավաքականի եւ «Ռեալի» կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգան եւ Օրելիեն Տչուամենին։

Եվրո-2024, 1/8 եզրափակիչ

Շվեյցարիա - Իտալիա` 20։00 (Երեւանի ժամանակ)

Գերմանիա - Դանիա` 23։00

Հունիսի 30

Անգլիա - Սլովակիա՝ 20։00  

Իսպանիա - Վրաստան 23։00

Հուլիսի 1

Ֆրանսիա - Բելգիա՝ 20։00

Պորտուգալիա - Սլովենիա՝ 23։00

Հուլիսի 2

Ռումինիա - Նիդերլանդներ՝ 20։00

Ավստրիա - Թուրքիա՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով