«Միլանի», «Ռեալի», «Ռոմայի», «Յուվենտուսի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն գովել է Իսպանիայի հավաքականին, որը իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի ղեկավարությամբ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում հաղթել է Խորվաթիային (3:0) եւ Իտալիային (1:0)։
«Այս առաջնությունում Իսպանիան առանձնանում է իր խաղով, արագությամբ եւ հստակությամբ։ Նրանք վերջապես հրաժարվել են ձանձրալի տիկի-տակայից եւ ինչ-որ նոր բան են հորինել։
Իտալիայի համար ցավալի է, բայց մենք հավանում ենք դիտել «Կարմիր ֆուրիայի» հարձակողական ֆուտբոլն ու բացառիկ ագրեսիվությունը խաղադաշտում»,- Կապելոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիան արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում