13:14  ,  28 հունիսի, 2024

Ռուսաստանի հավաքականը 4 տարով երկարաձգեց պայմանագիրը Կարպինի հետ

«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կշարունակի աշխատանքը ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հուլիս, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը։

Վալերի Կարպինը Ռուսաստանի թիմը գլխավորում է 2021թ․ հուլիսից, 7 պաշտոնական եւ 10 ընկերական խաղում տարել է 11 հաղթանակ, ոչ ոքի ավարտել 5 խաղ, կրել 1 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում