09:09  ,  28 հունիսի, 2024

16-ամյա Լամին Յամալը որոշել է չմասնակցել Փարիզի Խաղերին

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը որոշել է չմասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։ Նա հրավեր էր ստացել Իսպանիայի օլիմպիական հավաքականից։

«Իմ տարիքի համար չափազանց շատ է խաղաժամանակը։ Ես որոշել եմ չմասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ մասնակցում եմ Եվրո-2024-ին եւ ցանկանում եմ 100 տոկոսով կենտրոնացած լինել այս մրցաշարի վրա»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Ֆուտբոլիստը Եվրո-2024-ի օրերին օնլայն հանձնել է քննությունները եւ ավարտել է պարտադիր միջնակարգ կրթությունը։

Փարիզի Խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը հունիսի 30-ին կմրցի Վրաստանի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English