12:45  ,  28 հունիսի, 2024

Մ-18 ԵԱ․ Էմին Օհանյանն արժանացել է անհատական ոսկե մեդալի

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էմին Օհանյանը առաջին խաղատախտակին լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի։

Հայաստանի հավաքականը գրավել էր երկրորդ տեղը։

7-րդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության էր մատնել ավստրիացիներին եւ վաստակել 5,5 թիմային միավոր։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իսրայելի հավաքականը, որը վաստակել է 6 միավոր։ Իսրայելը պարտվել էր միայն Հայաստանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում