18:46  ,  27 հունիսի, 2024

Տեդեսկո․ Իհարկե, զարմացած ենք, որ երկրպագուները սուլեցին մեզ

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն արձագանքել է Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում երկրպագուների կողմից սուլոցների արժանանալուն։ Բելգիան 0:0 հաշվով էր խաղացել Ուկրաինայի հետ։

«Իհարկե, մենք զարմացած ենք, որ երկրպագուները սուլեցին մեզ։ Մենք պարտվեցինք առաջին խաղում, բայց հետո հրաշալի խաղացինք Ռումինիայի դեմ, եւ երկրպագուները երջանիկ էին։

Ուկրաինայի դեմ ծանր խաղ էր, բայց մենք միտված էինք հաղթանակի։ Ֆուտբոլիստները առավելագույն ջանք գործադրեցին։ Մենք սկզբնամասում կարող էինք գոլ խփել, բայց եթե երկրպագուները սուլում են, ստիպված ենք համակերպվել»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Բելգիայի հավաքականը E խմբում գրավել է երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում հուլիսի 1-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։ Ռումինիան գրավել է առաջին տեղը, Սլովակիան երրորդ տեղից է դուրս եկել փլեյ-օֆֆ։ Ուկրաինան լքել է պայքարը։ Չորս թիմերն էլ վաստակել էին 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս