08:40  ,  28 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Ուրուգվայը խնդիրներ չունեցավ՝ 5:0, ԱՄՆ-ի թիմը պարտվեց (տեսանյութ)

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում երկրորդ տուրի հանդիպումներն անցկացրին C խմբում ընդգրկված հավաքականները։

Ուրուգվայի թիմը 5:0 հաշվով պարտության մատնեց Բոլիվիային եւ 6 միավորով առաջատարն է։

Աչքի ընկան իսպանական «Գրանադայի» հարձակվող Ֆակունդո Պելիստրին, անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունիեսը, մեքսիկական «Տոլուկայի» հարձակվող Մաքսիմիլիանո Արաուխոն, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն եւ Լոնդոնի «Տոտենհեմի» Ռոդրիգո Բենտանկուրը։

Խմբի մյուս խաղում ԱՄՆ-ի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Պանամային, որի կազմում գոլի հեղինակ դարձան Բրատիսլավայի «Սլովանի» պաշտպան Սեսար Բելքմանը եւ Էկվադորի «Ունիվերսիդադ Կատոլիկայի» հարձակվող Խոսե Ֆախարդոն։ ԱՄՆ-ի հավաքականից աչքի ընկավ «Մոնակոյի» հարձակվող Ֆլորիան Բալոգունը։ Ամերիկացիները 18-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ ստացավ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Թիմոթի Վեան։

ԱՄՆ-ի եւ Պանամայի հավաքականներն ունեն 3-ական միավոր։ Բոլիվիան երկու պարտությունից հետո վերջինն է։ Երրորդ տուրում Ուրուգվայը կմրցի ԱՄՆ-ի, Պանաման՝ Բոլիվիայի հետ։

Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր

C խումբ

Ուրուգվայի - Բոլիվիա` 5:0

Ֆակունդո Պելիստրի, 8, Դարվին Նունիես, 21, Մաքսիմիլիանո Արաուխո, 77, Ֆեդերիկո Վալվերդե, 81, Ռոդրիգո Բենտանկուր, 89

Պանամա - ԱՄՆ՝ 2:1

Սեսար Բլեքման, 26, Խոսե Ֆախարդո, 83 – Ֆոլարին Բալոգուն, 22

Հեռացումներ՝ Ադալբերտո Կարասկիլյա (Պանամա), 88, Թիմոթի Վեա (ԱՄՆ), 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում