Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն ոգեւորել է թիմակիցներին՝ վստահություն հայտնելով, որ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում կարող են հաղթել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, հաղորդում է Goal.com-ը։
«Ամեն ինչ կարգին է։ Մենք կարող ենք հաղթել հաջորդ խաղում Ֆրանսիային։ Ամեն ինչ լավ է»,- ասել է Դե Բրունեն թիմակիցներին։
Խմբային փուլի երրորդ տուրում բելգիացիները չէին կարողացել հաղթել Ուկրաինային (0:0), որը դուրս չի եկել փլեյ-օֆֆ։
2018թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բելգիան Ֆրանսիային պարտվել էր 0:1 հաշվով, 2021թ․ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում՝ 2:3 հաշվով։
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Ֆրանսիա - Բելգիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի 
18:04 , 30 սեպտեմբերի