09:45  ,  28 հունիսի, 2024

Ծնվել է 24-ամյա Ֆիլ Ֆոդենի երրորդ զավակը

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի ընտանիքում ծնվել է երրորդ երեխան։

Եվրո-2024-ին մասնակցող 24-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայից վերադարձել էր հայրենիք հարսնացուի՝ 22-ամյա Ռեբեկա Քուկի, կողքին լինելու համար, հաղորդում է The Sun-ը։  Մեկ օր անց կվերադառնա Գերմանիա։

Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը պատրաստվում է Սլովակիայի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում