19:50  ,  27 հունիսի, 2024

Ֆերդինանդ․ Սաութգեյթը պետք է վստահի անվախ երիտասարդներին

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, անգլիացի հեռուստամեկնաբան Ռիո Ֆերդինանդը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին հորդորել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում վստահել երիտասարդ խաղացողներին։

«Եթե Կոբին, Փալմերը, Գորդոնը հաջորդ խաղում լինեն մեկնարկում, ամեն ինչ լավ կլինի։ Մենք կշարունակենք եւ կհաղթենք այս մրցաշարում։ Սաութգեյթը պետք է վստահի անվախ երիտասարդներին»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

1/8 եզրափակիչում Անգլիան հունիսի 30-ին կմրցի Սլովակիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում