11:50  ,  28 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Մեսին բաց կթողնի հաջորդ հանդիպումը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին բաց կթողնի ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը Պերուի դեմ, հաղորդում է x.com/gastonedul-ը։

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 29-ին։

Չիլիի դեմ նախորդ խաղում (1:0) Մեսին ոտքի մկանային վնասվածք էր ստացել։

Արգենտինան երկու հաղթանակից հետո արդեն ապահովել է տեղը քառորդ եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում