Կապելո․ Իսպանիան վերջապես հրաժարվել է ձանձրալի տիկի-տակայից

15:13   24 հունիսի, 2024

«Միլանի», «Ռեալի», «Ռոմայի», «Յուվենտուսի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն գովել է Իսպանիայի հավաքականին, որը իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի ղեկավարությամբ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում հաղթել է Խորվաթիային (3:0) եւ Իտալիային (1:0)։

«Այս առաջնությունում Իսպանիան առանձնանում է իր խաղով, արագությամբ եւ հստակությամբ։ Նրանք վերջապես հրաժարվել են ձանձրալի տիկի-տակայից եւ ինչ-որ նոր բան են հորինել։

Իտալիայի համար ցավալի է, բայց մենք հավանում ենք դիտել «Կարմիր ֆուրիայի» հարձակողական ֆուտբոլն ու բացառիկ ագրեսիվությունը խաղադաշտում»,- Կապելոյի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիան արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.