01:04  ,  24 հունիսի, 2024

Եվրո-2024. Հունգարիան պարտության մատնեց Շոտլանդիային (տեսանյութ)

Եվրո-2024-ի A խմբի երրորդ տուրում Հունգարիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց շոտլանդացիներին։

Ավելացված 10-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Ույպեշտի» հարձակվող Կեւին Չոբոտը (տեսանյութ

Հունգարիան A խմբում 3 միավորով երրորդն է եւ կսպասի բոլոր խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերի արդյունքին։ Չորս թիմ փլեյ-օֆֆ դուրս կգա երրորդ տեղից։ Շոտլանդիան 1 միավորով վերջինն է եւ լքեց պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում