00:18  ,  28 հունիսի, 2024

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկել է հեծանվից եւ դեմքի վնասվածքներ ստացել

Անգլիայի հավաքականի եւ «Նյուքասլ Յունայթեդի» վինգեր Էնթոնի Գորդոնը Գերմանիայում, մարզումային ճամբարում ընկել է հեծանվից եւ դեմքի ու ձեռքի թեթեւ վնասվածքներ ստացել, հաղորդում է Goal.com-ը։

Նա կարողացել է մասնակցել Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի հերթական մարզմանը։

Անգլիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպմանը Սլովակիայի դեմ։ Այդ մրցախաղը տեղի կունենա հունիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English