00:08  ,  24 հունիսի, 2024

Մանուել Նոյերը՝ Եվրոպայի առաջնությունների ռեկորդակիր

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում անցկացնում է 18-րդ հանդիպումը, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարպասապահների համար։

38-ամյա Նոյերը գերազանցեց Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, որը 17 հանդիպում է անցկացրել Եվրոպայի առաջնություններում։

Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում Գերմանիան մրցում է Շվեյցարիայի հետ եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով