Աշխարհի 74-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը նվաճել է Անգլիայի Իսթբուրն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի հիմնական փուլի մասնակցելու իրավունք։
Հայ թենիսիստուհին որակավորման եզրափակիչում մրցել է աշխարհի 76-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:3, 6:4։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 42 րոպե։
Իսթբուրբի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 922 հազար եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում