13:02  ,  30 հունիսի, 2024

Փարիզ-2024․ «Օլիմպիական VLOG» նախագիծը NEWS.am Sport-ում՝ շուտով

NEWS.am Sport-ը կներկայացնի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող հաղորդում՝ Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը։

Հուլիսի 10-ից «Օլիմպիական VLOG»-ը կներկայացնի Հայաստանի բոլոր օլիմպիականներին Փարիզ-2024-ում՝ մարզումներ, հարցազրույցներ Խաղերի մասնակիցների հետ:

Նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport Facebook, Twitter, Telegram, Instagram  էջերում, NEWS.am-ի յութուբյան ալիքում:

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից, 3-ը՝ սպիտակ քարտով: Հայ օլիմպիականները կպայքարեն 7 մարզաձեւում:

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյան

Սպորտային մարմնամարզություն

Արթուր Դավթյան (հենացատկ)

Վահագն Դավթյան (օղակներ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Սլավիկ Գալստյան (67 կգ)

Մալխաս Ամոյան (77 կգ)

Արթուր Ալեքսանյան (97 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտ

Արսեն Հարությունյան (57կգ)

Վազգեն Թեւանյան (65 կգ)

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան (89 կգ)

Գարիկ Կարապետյան (102 կգ)

Վարազդատ Լալայան (+102 կգ)

Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան (+92 կգ)

Լող

Արթուր Բարսեղյան (100 մ ազատ ոճ)

Վարսենիկ Մանուչարյան (100 մ բաթերֆլայ)

Աթլետիկա

Մասնակցի անունը պաշտոնապես դեռ հաստատված չէ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում