15:06  ,  30 հունիսի, 2024

Չիլիի թիմը 20 տարում առաջին անգամ դուրս չեկավ Ամերիկայի գավաթի փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Չիլիի հավաքականը 20 տարում առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչ՝ խմբային փուլի երեք խաղում վաստակելով 2 միավոր։

2004 թվականին չիլիացիների չէին հաղթահարել խմբային փուլի արգելքը Պարագվայի, Բրազիլիայի եւ Կոստա Ռիկայի հետ պայքարում։

ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խմբային փուլի երրորդ տուրում Չիլին 0:0 հաշվով էր խաղացել Կանադայի հետ եւ 2 միավորով գրավել երրորդ տեղը։ Առաջին տուրում չիլիացիները 0:0 հաշվով էին ավարտել հանդիպումը Պերուի հետ, երկրորդ տուրում 0:1 հաշվով պարտվել էին Արգենտինային։

Առաջին անգամ փլեյ-օֆֆ է դուրս եկել Կանադան, որը 4 միավորով երկրորդն է։ Աշխարհի չեմպիոն Արգենտինան երեք հաղթանակ է տարել։ Պայքարն ավարտեց նաեւ 1 միավորով վերջին տեղը գրաված Պերուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում