14:03  ,  30 հունիսի, 2024

Դե լա Ֆուենտե․ Սանյոլը ֆանտաստիկ աշխատանք է կատարել Վրաստանի թիմում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Վրաստանի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

«Ֆուտբոլում անակնկալներ շատ են եղել եւ կլինեն նաեւ ապագայում։ Վրաստանը հաղթեց Պորտուգալիային, բայց մեկ առանձին խաղում ամեն ինչ էլ կարող է պատահել։ Մենք պետք է լինենք մեր մակարդակի վրա, որպեսզի կարողանանք հաղթել։

Ես շատ լավ գիտեմ վրացական ֆուտբոլը, ծանոթ եմ տարբեր սերնդի վրացի խաղացողների հետ։ Ես տեսել եմ, թե ինչպես է զարգանում վրացական ֆուտբոլը։

Վիլի Սանյոլը ֆանտաստիկ աշխատանք է կատարել Վրաստանի հավաքականում։ Նա շատ փորձառու է ֆուտբոլային աշխարհում։

Ես գերազանց հարաբերություններ ունեմ նրա հետ եւ շատ ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է ստացվում նրա մոտ»,- Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Իսպանիա - Վրաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին Քյոլնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմցրի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է Դանիային։

Եվրո-2024-ի ընտրական փուլում Վրաստանն ու Իսպանիան ընդգրկված էին նույն խմբում։ Երկու խաղում էլ հաղթել է Իսպանիան՝ 7:1, 3:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում