18:04  ,  30 հունիսի, 2024

Մադրիդի «Աթլետիկոն» երկարաձգեց պայմանագիրը Ասպիլիկուետայի հետ

Մադրիդի «Աթլետիկոն» երկարաձգեց համագործակցությունը 34-ամյա աջ պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի հետ։ Իսպանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է իսպանական ակումբի կայքը։

Ասպիլիկուետան անցած ամռանն է միացել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին՝ տեղափոխվելով Լոնդոնի «Չելսիից», որի կազմում անցկացրել էր 11 տարի։

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 34 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ասպիլիկուետայի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում