16:08  ,  30 հունիսի, 2024

Վիլի Սանյոլ․ Իսպանիան լավագույն թիմն է մինչեւ այս պահը, բայց ամեն ինչ կարող է պատահել

Վրաստանի հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Իսպանիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

«Շատ հուզական պահ էր փլեյ-օֆֆ դուրս գալը, քանի որ մենք անսպասելի ինչ-որ բան արեցինք։ Մենք շատ երջանիկ ենք։

Իսպանիան վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, բայց դա նորմալ է։ Ես վստահ եմ, որ իմ խաղացողները նույնպես լավ են վերականգնվել եւ ոգեշնչված են այսպիսի դիմակայության հնարավորությունով։

Անկասկած, Իսպանիան լավագույն թիմն է այս մրցաշարում մինչեւ այս պահը, բայց փլեյ-օֆֆում կլինի այլ մթնոլորտ։ Ամեն ինչ կարող է պատահել։

Հնարավոր չէ հասնել հաջողության, եթե մտածենք միայն պաշտպանվելու մասին։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ այս անգամ էլ կարող ենք հանդես գալ այնպես, ինչպես Պորտուգալիայի դեմ»,- Վիլի Սանյոլի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Իսպանիա - Վրաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմցրի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է Դանիային։

Եվրո-2024-ի ընտրական փուլում Վրաստանն ու Իսպանիան ընդգրկված էին նույն խմբում։ Երկու խաղում էլ հաղթել է Իսպանիան՝ 7:1, 3:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում