12:12  ,  30 հունիսի, 2024

Նագելսման․ Մեր ֆուտբոլիստները սկսում են հասկանալ, թե ինչքան լավ խաղացողներ են

Գերմանիայի հավաքականի 36-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը դանիացիների նկատմամբ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

«Խելահեղ մրցախաղ էր։ Առաջին 20 րոպեները լավագույնն էին մեր կատարմամբ այս մրցաշարում, հետո սկսվեց ամպրոպ, հետո կարծում էինք, որ հետ ենք հաշվի մեջ։

Առաջին խաղակեսի որոշ դրվագներում մեր թիմը կայուն չէր պաշտպանությունում եւ Էրիկսենն ազատ գոտիներ էր գտնում։

Ընդմիջումից հետո մենք սկսեցինք գործել շատ ավելի լավ։ Միշտ հաճելի է հաղթել առանց գոլ բաց թողնելու։ Ես հպարտանում եմ այս թիմով։ Նրանք սկսում են հասկանալ, թե իրականում ինչքան լավ ֆուտբոլիստներ են»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Քառորդ եզրափակիչում Գերմանիայի մրցակիցը կլինի Իսպանիա - Վրաստան դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում