Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը 5-րդն է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտված Billie Jean King Cup Europe աշխարհի գավաթի խաղարկության երրորդ խմբում: Գայանե Մովսիսյանի գլխավորած թիմը 5 խաղում տարել է երեք հաղթանակ եւ կրել երկու պարտություն:
Առաջին երկու խաղերում Ալբանիայի եւ Սան Մարինոյի թիմերին 3:0, 3:0 հաշիվներով հաղթելուց հետո, հունիսի 19-ին երրորդ խաղում 0:3 հաշվով պարտվել է Կիպրոսի հավաքականին:
Միլենա Գեւորգյանը-Դարիա Ֆրայման՝ 0:6, 1:6
Անի Ամիրաղյանը-Ռալուկա Ջիորջիանա Սերբան՝ 1:6, 0:6
Զուգախաղ՝
Ալինա Սողոմոնյան, Նաիրա Գեւորգյան- Մարիա Կոնստանտինով-Կլիո Մարիո Յոհանո՝ 7:5, 3:6, 8:10:
Հունիսի 21-ին չորրորդ խաղում Հայաստանի թիմը 2:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի հավաքականին:
Նաիրա Գեւորգյան- Էռնա Բրդարեւիչ՝ 6:2, 6:4
Միլենա Գեւորգյան-Լիզ Բադե՝ 6:2, 6:3
Զուգախաղ՝
Ալինա Սողոմոնյան, Միլենա Գեւորգյան- Էռնա Բրդարեւիչ, Կլաուդին Շչաուլ- 0:6, 3:6:
Հունիսի 22-ին վերջին խաղում Հայաստանի թիմը մրցել է Մոլդովայի հետ եւ պարտվել 0:2 հաշվով:
Նաիրա Գեւորգյան- Ալինա Գամրետկայա՝ 6:3, 1:6 4:6
Միլենա Գեւորգյան-Աբիգաիլ Ռենչելի՝ 1:6, 1:6
Զուգախաղին Հայաստանի թիմը չի մասնակցել:
Billie Jean King Cup Europe աշխարհի գավաթի խաղարկության երրորդ խմբում 11 երկրների մեջ առաջին տեղում Կիպրոսի հավաքականն է, երկրորդը՝ Ֆինլանդիան, երրորդը՝ Իռլանդիան, 4-րդը՝ Մոլդովան:
2023 թվականին Հայաստանի թիմը 3-րդ խմբում երկրորդն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում