22:01  ,  3 հունիսի, 2024

Մբապեն՝ «Ռեալի» խաղացող (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ համաձայնության մասին։

«Կիլիան Մբապեն՝ «Ռեալի» խաղացող։ Համաշխարհային աստղ, որը 25 տարեկանում անցկացրեց իր ամենաարդյունավետ մրցաշրջանը ՊՍԺ-ում (44 գոլ) եւ 6-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու (27 գոլ)։

Մեր թիմն ուժեղացնում է ազդեցիկ հարձակվող, Ֆրանսիայի հավաքականի ավագ, որը 2018-ին դարձել է աշխարհի չեմպիոն, 2021-ին՝ Ազգերի լիգայի հաղթող։

2022թ․ աշխարհի աաջնությունում Մբապեն 8 գոլով արժանացավ «Ոսկե խաղակոշիկի», եզրափակիչում հեթ-տրիկի շնորհիվ դարձավ աշխարհի առաջնությունների եզրափակիչների լավագույն ռմբարկուն՝ 4 գոլ»,- նշվում է «Ռեալի» հաղորդագրությունում։

Արքայական ակումբը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին խաղացողի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում