14:33  ,  3 հունիսի, 2024

Մբապեն չի ընդգրկվել Ֆրանսիայի օլիմպիական հավաքականում

Ֆուտբոլի Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին հրապարակել է նախնական հայտացուցակը Փարիզի Օլիմպիական խաղերի համար։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացած 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն բացակայում է։

Դարպասապահներ․ Լյուկա Շեւալիե, Օբեդ Նկամբադիո, Գիյոմ Ռեստ, Ռոբին Ռիսեր։

Պաշտպաններ․ Բաֆոդե Դիակիտե, Մաքսիմ Էստեւե, Բրադլե Լոկո, Կաստելո Լյուկեբա, Կիլիան Սիդիյա, Ադրիեն Տրյուֆեր, Լենի Յորո։

Կիսապաշտպաններ․ Մագնես Ակլիուշ, Ժորիս Շոտար, Դեզիրե Դուե, Կուադիո Կոնե, Էնզո Միյո, Կեֆրեն Տյուրամ, Չիմուանյա Ուգոչուկվու, Ուորեն Զաիր-Էմերի։

Հարձակվողներ․ Բրեդլի Բարկոլա, Առնո Կալիմուենդո, Ալեքսանդր Լյակազետ, Ժան-Ֆիլիպ Մատետա, Մայքլ Օլիսե, Մատիս Տել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում