11:44  ,  27 մայիսի, 2024

ԵԱ․ Կանանց Հայաստանի հավաքականի կազմը՝ Ղազախստանի դեմ խաղերին

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ից հունիսի 2-ը մարզական հավաք կանցկացնի, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մայիսի 31-ին Արմավիրում՝ մրցելով Ղազախստանի հավաքականի դեմ: Այնուհետև Հայաստանի թիմը կմեկնի Ղազախստան, որտեղ հունիսի 4-ին տեղի կունենա Ղազախստանի դեմ պատասխան հանդիպումը: 

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Շողիկ Սարդարյան - «Ուրարտու-աղջիկներ»
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ

Սվետլանա Կարագյոզյան - «Ռուբին» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ աղջիկներ»

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Քրեյթոն» (Կանադա)
Մարալ Արթին - «Մալագա Սիթի» (Իսպանիա)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Անի Սաֆարյան - «Կոլումբիա Լայընս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Տաթև  Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով