15:43  ,  17 հունիսի, 2024

Սերխիո Ռամոսը հեռացավ «Սեւիլիայից»

38-ամյա իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հեռացավ «Սեւիլիայից»։ Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվել է։

«Սեւիլիան» շնորհակալություն է հայտնել լեգենդար խաղացողին «ավարտված մրցաշրջանում հավատարմության, առաջնորդության եւ առավելագույն նվիրվածության համար»։

Ռամոսն անցած ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարավիճակում էր վերադարձել «Սեւիլիա», որի հետ մասնակցեց 37 հանդիպման, խփեց 7 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Սերխիո Ռամոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English