21:22  ,  17 հունիսի, 2024

Վահե Գեւորգյանը հեռացավ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Լրացել է «Ալաշկերտի» ու գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի պայմանագրի ժամկետը։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Վահե Գևորգյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի դեկտեմբերին։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Վահե Գևորգյանին կատարած աշխատանքի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով