14:02  ,  17 հունիսի, 2024

Մխիթարյանը՝ Սպերցյանի մասին․ Ծագող աստղի հետ

Իտալիայի հանդիպել են Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Ա Սերիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Նրանք լուսանկար են հրապարակել սոցիալական ցանցերում՝ կատարելով գրառումներ։ Մխիթարյանը Սպերցյանի մասին գրել է․ «Ծագող աստղ»։ Սպերցյանը Մխիթարյանի մասին գրել է․ «Լավագույնի հետ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում