18:52  ,  17 հունիսի, 2024

Եվրո-2024. Ռումինիա - Ուկրաինա՝ 3:0 (տեսանյութ)

Եվրո-2024-ին խմբային փուլի առաջին տուրում Ռումինիայի հավաքականը Մյունխենում մրցեց Ուկրաինայի թիմի հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

29-րդ րոպեին աչքի ընկավ սաուդյան «Դամակի» կիսապաշտպան Նիկոլաե Ստանչուն։ Երկրորդ խաղակեսում իտալական «Էմպոլիի» կիսապաշտպան Ռեզվան Մարինն ու թուրքական «Գազիանտեպի» հարձակվող Դենիս Դրագուշը 4 րոպեում հաշիվը դարձրին 3:0։ Երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ իտալական «Պարմայի» հարձակվող Դենիս Մանը։

E խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Բելգիայի եւ Սլովակիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Եվրո-2024, E խումբ, առաջին տուր

Ռումինիա - Ուկրաինա՝ 3:0 (տեսանյութ)

Նիկոլաե Ստանչու, 29, Ռեզվան Մարին, 53, Դենիս Դրեգուշ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով