23:29  ,  24 մայիսի, 2024

Եվրոպայի լիգա․ Մրցաշրջանի լավագույն խաղացողը

Ֆրանսիական «Մարսելի» 34-ամյա գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Մարսելը» հասել էր կիսաեզրափակիչ, Օբամեյանգը 11 խաղում խփել է 10 գոլ եւ դարձել Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

Եվրոպայի լիգայում Օբամեյանգը խփել է 34 գոլ եւ գերազանցել է Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին խաղացող, կոլումբացի Ռադամել Ֆալկաոյի ցուցանիշը՝ 30 գոլ։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում