01:32  ,  19 նոյեմբերի, 2023

ԵԱ․ Շախմատի Հայաստանի թիմերը հասան հաղթանակի

Չեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց հունգարացիների հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Հաղթանակներ տարան Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ոչ ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանը, պարտություն կրեց Շանթ Սարգսյանը։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Չեռնոգորիային, Ավստրիային եւ Իսրայելին, ոչ ոքի խաղացել Խորվաթիայի եւ Սերբիայի հետ, պարտվել Գերմանիային։

Հայաստանի հավաքականը 10 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը Ֆրանսիայի եւ Հունաստանի հետ։ Առաջատարներ Գերմանիան, Անգլիան եւ Սերբիան ունեն 11-ական միավոր։

Նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հունաստանը։

Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Էստոնիայի թիմին։ Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Մարիա Գեւորգյանը, ոչ ոքի խաղաց Մարիամ Մկրտչյանը, պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը։

Նախորդ տուրերում Հայաստանի թիմը հաղթել էր Չեխիային, Իտալիային, Շվեյցարիային, ոչ ոքի խաղացել Հունաստանի հետ, պարտվել էր Սերբիային եւ Ֆրանսիային։

Հայաստանի հավաքականը 9 միավորով բաժանում է 6-9-րդ տեղերը Գերմանիայի, Սերբիայի եւ Վրաստանի հետ։

Նախավերջին տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Վրաստանի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում