23:35  ,  11 նոյեմբերի, 2023

ԵԱ․ Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով

Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությունում։ Մեկնարկային տուրում Հայաստանի թիմը մրցեց Չեռնոգորիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Հաղթական միավորը վաստակեց երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը։ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր Սահակյանը խաղացին ոչ ոքի։

Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի թիմին։

Առաջին համար Լիլիթ Մկրտչյանն ու չորրորդ համար Սուսաննա Գաբոյանը խաղացին ոչ ոքի։ Երկրորդ եւ երրորդ խաղատախտակներին Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը հասան հաղթանակի։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 9 տուր։

Ֆոտո՝ ՀՇՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում