09:02  ,  30 սեպտեմբերի, 2022

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսիին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է El Larguero-ն։

Փարիզյան ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Մեսիի հետ մինչեւ 2024թ․ հունիս հետագայում եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մեսին 2021թ․ ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։ Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ ֆուտբոլիստը մտադիր է հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում վերադառնալ կատալոնական ակումբ։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 8 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել  7 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի երկու խաղում նա խփել է մեկ գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում