09:10  ,  7 մայիսի, 2021

Եվրագավաթների պատմության ամենագոլառատ կիսաեզրափակիչներից մեկը. «Ռոման» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միասին խփեցին 13 գոլ

Իտալական «Ռոմայի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչը եվրագավաթների պատմության երկրորդ ամենագոլառատ դիմակայությունն էր կիսաեզրափակիչում: 2 խաղերի արդյունքում Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել էր 8:5 հաշվով (6:2, 2:3):

Եվրագավաթների պատմության մեջ միայն մեկ անգամ է կիսաեզրափակիչում գրանցվել ավելի գոլառատ դիմակայություն: 1960 թվականին գերմանական «Այնտրախտի» ու շոտլանդական «Ռեյնջերսի» դիմակայությունում գրանցվել է 12:4 հաշիվը: Տնային խաղում գերմանական ակումբը հաղթել է 6:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս՝ 6:3, փոխանցում է Opta-ն:

Կիսաեզրափակիչում 13 գոլ գրանցվել էր նաև 2018 թվականին, երբ անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայում «Ռոմային» տանը հաղթել էր 5:2 հաշվով, իսկ մրցակցի խաղադաշտում պարտվել էր 2:4:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի իսպանական «Վիլյառեալը», որը 2 խաղերի արդյունքում հաղթեց Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0): «Վիլյառեալը» պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում