20:39  ,  9 ապրիլի, 2021

ԵԼ. Շաբաթվա խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, ՈւԵՖԱ–ն հրապարակել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ռոմայի» իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսը։

Դարպասապահ. Պաու Լոպես («Ռոմա»)։

Պաշտպաններ. Աարոն Վան–Բիսակա («Մանչեսթեր Յունայթեդ»), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչեսթեր Յունայթեդ»), Թոմաշ Հոլեշ («Սլավիա»)։

Կիսապաշտպաններ. Նիկոլաս Պեպե («Արսենալ»), Դանիել Պարեխո («Վիլյառեալ»), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալֆոնսո Պեդրասա («Վիլյառեալ»):

Հարձակվողներ. Դուշան Տադիչ («Այաքս»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում