«Բարսելոնան» Անդրես Ինյեստայի պատվին հատուկ մարզաշապիկ է պատրաստել։ Մարզաշապիկի մեջքին Անդրեսի 8 համարն է՝ հորիզոնական դիրքով, որը անվերջությունն է խորհրդանշում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Ինյեստան հեռանալու է կատալոնական ակումբից, որի կազմում անցկացրել է ամբողջ կարիերան:
Սպասվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Չինաստանում կամ էլ Ճապոնիայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում