12:16  ,  21 մայիսի, 2024

Ռունիի որդու գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» պատանեկան թիմին օգնել է տիտղոս նվաճել (տեսանյութ)

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիի որդին «Մանչեսթեր Յունայթեդի» պատանեկան թիմի կազմում նվաճել է Ալբերտ Ֆելանի ազգային գավաթը։

«Միլուոլի» դեմ եզրափակիչում 14-ամյա Կայ Ռունին դարձել է գոլի հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով։

6 գավաթային հանդիպումներում Կա Ռունին խփել է 8 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում