10:11  ,  21 մայիսի, 2024

ՌՊԼ․ Մեկ տուրի հանդիպումներում արդյունավետության ռեկորդ

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում գրանցվել է մեկ տուրի ընթացքում արդյունավետության ռեկորդ։

29-րդ տուրի 8 հանդիպումներում թիմերը խփել են 39 գոլ։ Նախորդ ռեկորդը 36 գոլ էր։

ՌՊԼ, 29-րդ տուր

«Դինամո Մոսկվա» - «Կռիլյա Սովետով»՝ 4:1
«Լոկոմոտիվ» — «Ֆակել»՝ 2:0
«Սոչի» - «Կրասնոդար»՝ 2:3
«Ուրալ» - «Օրենբուրգ»՝ 3:3
«Սպարտակ Մոսկվա» - «Ռուբին»՝ 3:1
«Ռոստով» - «Բալթիկա»՝ 2:1
«Ախմատ» - «Զենիթ»՝ 1:5
«Պարի Նիժնի Նովգորոդ» - ԲԿՄԱ՝ 2:6

 «Զենիթի» հարձակվող Մատեո Կասիերան դարձել է մեկ խաղում հինգ գոլ խփած առաջին ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության մեջ։

Առաջատարը «Դինամոն» է՝ 56 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Զենիթն» ունի 54 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում