14:46  ,  21 մայիսի, 2024

Օրելիեն Տչուամենին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին չի հասցնի վերականգնվել ձախ կրնկի վնասվածքից հետո եւ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հաղորդում է իսպանական Marca-ն։

Օրելիեն Տչուամենին վնասվածքը ստացել էր Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (2:1)։

Հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում «Ռեալը» տիտղոսը կվիճարկի Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությունում։

Օրելիեն Տչուամենին հրավիրված է Ֆրանսիայի հավաքական եւ կպատրաստվի Եվրո-2024-ին, որը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Ավարտվող մրցաշրջանում Օրելիեն Տչուամենին մասնակցել է 38 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում