16:03  ,  21 մայիսի, 2024

Տոնի Կրոսն ամռանը կավարտի կարիերան

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Տոնի Կրոսը Եվրո-2024-ից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է իսպանական ակումբի կայքը։

«Ռեալը» շնորհակալություն է հայտնել Տոնի Կրոսը, որը 2014 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում։ Նրա վերջին հանդիպումն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում «Ռեալը» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Տոնի Կրոսը «Ռեալի» հետ մասնակցել է 463 հանդիպման, խփել է 28 գոլ, կատարել 98 գոլային փոխանցում, դարձել Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Իսպանիայի քառակի չեմպիոն եւ Իսպանիայի քառակի գավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության հնգակի չեմպիոն, մեկ անգամ էլ դարձել է Իսպանիայի գավաթակիր։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում