09:23  ,  20 մայիսի, 2024

Չավին շնորհավորել է «Ռեալին»

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչի Չավին շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։

Կատալոնական թիմը նախավերջին տուրում 3:0 հաշվով հաղթել է «Ռայո Վալիեկանոյին» եւ ապահովել երկրորդ տեղը։

«Շնորհավորում եմ «Ռեալին»։ Մադրիդյան ակումբը գերազանց անցկացրեց առաջնությունը։ Մենք չկարողացանք պայքարել նրանց հետ։

Երկրորդ տեղը նվազագույն խնդիրն էր։ Մենք կխաղանք Սուպերգավաթում։ Ես բավարարված եմ արդյունքից»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Վերջին տուրից առաջ «Ռեալը» վաստակել է 94 միավոր, «Բարսելոնան» 82 միավոր։ Երրորդ տեղն ապահովել է «Ժիրոնան»՝ 78 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English